Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անդրանիկ Քոչարյանը և Արմեն Խաչատրյանը N զորամասի հրամանատարության հետ քննարկել են ուսումնավարժական հավաքների կազմակերպմանն առնչվող հարցեր

Անդրանիկ Քոչարյանը և Արմեն Խաչատրյանը N զորամասի հրամանատարության հետ քննարկել են ուսումնավարժական հավաքների կազմակերպմանն առնչվող հարցեր
Հայաստան
16:43, 13 октябрь 2022
Սույն թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի նախագահի տեղակալ` ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ այցելել է ՀՀ ԶՈւ N զորամաս` ծանոթանալու ոսումնավարժական հավաքներին և դրանում մասնակցություն ունեցող զինծառայողների հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից։

Այցի ընթացքում զորամասի հրամանատարության հետ քննարկվել են հավաքներին, դրա կազմակերպմանը, ՄՈԲ ռեսուրսին վերաբերող, ինչպես նաև այլ բազմաթիվ խնդիրներ: