Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչու՞ մենք չենք պահանջում, որ ՀՀ մտնող քաղաքացին COVID-19-ի բացասական թեստավորումով տեղեկանք ներկայացնի․ Բագրատյանը՝ ԱՆ նախարարին

Ինչու՞ մենք չենք պահանջում, որ ՀՀ մտնող քաղաքացին COVID-19-ի բացասական թեստավորումով տեղեկանք ներկայացնի․ Բագրատյանը՝ ԱՆ նախարարին
Հայաստան
15:57, 15 апрель 2021
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱՆ նախարարից հետաքրքրվեց, թե ինչու՞ մենք չենք պահանջում, որ Հայաստան մտնող քաղաքացին COVID-19-ի բացասական թեստավորումով տեղեկանք ներկայացնի եւ նոր մուտք գործի Հայաստան ու թեստավորման արժեքը ինչու՞ է բարձր։

Նախարարն ասաց, որ Հայաստան ժամանելիս պետք է ներկայացնել բացասական պատասխան եւ սա կանոն է, այն երկրներն էլ, որոնք ընդունում են այդ կանոնը՝ նույնը պահանջում են մեր քաղաքացիներից։ 

«Այո գների հետ կապված եղել են որոշ դժգոհություններ, բայց արվել է գների համահարթեցման որոշակի աշխատանք եւ այսօր «Զվարթնոց» օդանավայանում հավասար գին է գործում թեստավորման համար», - ասաց Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ սա լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում քաղաքացիների համար, բայց հնարավորություն է ընձեռում, որ հիվանդ քաղաքացին չմեկնի եւ մյուս կողմից էլ մենք հնարավորություն ունենաք սահմանը հատել։

Ավանեսյանն ասաց՝ երբ քաղաքացին ժամանում է եւ չունի թեստի բացասական արդյունք,ապա այստեղ է թեստավորում անցնում եւ երկու օր պետք է ինքնամեկուսանա մինչեւ թեստի պատասխանը։

Սերգեյ Բագրատյանն ասաց, որ իրեն որեւէ մեկը օդանավակայանում չի ասել, որ պետք է ինքնամեկուսանա։ «Պահանջ դրեք՝  որեւէ երկրի քաղաքացի Հայաստան գալու իրավունք չունի,եթե չունի COVID-19-ի բացասական թեստի արդյունք», - ասաց Բագրատյանը։