Ռուստամ Բադասյանը ներկայացրեց ՆԳՆ ստեղծման առավելությունները

Հայաստան
Ներքին գործերի նախարարության ստեղծմամբ կապահովվի ոստիկանության գործունեության նկատմամբ խորրդարանական և քաղաքացիական վերահսկողությունը, ոլորտի քաղաքականության միասնական մշակումը, քաղաքացիական և ոստիկանական գործառույթների տարանջատումը և ոստիկանության շարունակական բարեփոխումների իրագործումը, ինչն էլ էականորեն կնպաստի իրավակարգի ամրապնդմանը:
Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Կառավարությունն այսօր հավանություն տվեց Հայաստանում Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին օրենսդրական նախաձեռնությանը:
Նախարարության ենթակա մարմիններն են լինելու Ոստիկանությունը, Ոստիկանության զորքերը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, Ներքին գործերի նախարարության ուսումնական կենտրոնը՝ որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն»,- գրել է Բադասյանը: