Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«AstraZeneca» պատվաստանյութի օգտագործման ժամկետը մինչև մայիսի 31-ն է. Ավանեսյան

«AstraZeneca» պատվաստանյութի օգտագործման ժամկետը մինչև մայիսի 31-ն է. Ավանեսյան
Հայաստան
16:35, 15 апрель 2021
Հայաստանի Հանրապետություն ներկրված՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ «AstraZeneca» պատվաստանյութն ունի 2 ամսից մի փոքր ավելի օգտագործման ժամկետ:

Այս մասին ապրիլի 15-ին Ազգային ժողովում հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Կորոնավիրուսի դեմ բոլոր պատվաստանյութերն էլ ունեն շատ կարճ օգտագործման ժամկետ: Այն, որ Հայաստան ներկրված պատվաստանյութն ունի 2 ամսից մի փոքր ավելի օգտագործման ժամկետ, լրիվ բավարար է: Հայաստան ներկրված «AstraZeneca»
Պատվաստանյութի օգտագործման ժամկետը մինչև մայիսի 31-ն է:»,- ասաց Ավանեսյանը:

Առողջապահության նախարարը ներկայացրեց, որ իրենց կողմից այժմ աշխատանքներ են իրականացվում հանրության շրջանում պատվաստանյութերի և պատվաստումների վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրանելու համար: