Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեղծում ենք մոնիտորինգի առաքելություն հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով և ուղարկում ենք մոնիտորինգի հարցերով 40 փորձագետների․ Բորել

Ստեղծում ենք մոնիտորինգի առաքելություն հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով և ուղարկում ենք մոնիտորինգի հարցերով 40 փորձագետների․ Բորել
Հայաստան
13:30, 17 октябрь 2022
Եվրոպայի խորհուրդն այսօր որոշում է կայացրել ԵՄ մոնիտորինգի հարցերով մինչև 40 փորձագետներ ուղարկել հայկական կողմից Ադրբեջանի հետ միջազգային սահմանի երկայնքով՝ տարածաշրջանում իրավիճակի մոնիտորինգի, վերլուծության և հաշվետվության համար։

Այս որոշումը հաջորդել է Ադրբեջանի նախագահ Ալիևի, Հայաստանի վարչապետ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և ԵԽ նախագահ Միշելի հոկտեմբերի 6-ի քառակողմ հանդիպմանը և ուղղված է աջակցելու տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնմանը, վստահության ամրապնդմանը և երկու պետությունների միջև միջազգային սահմանի սահմանազատմանը։ 

ԵՄ դիտորդական առաքելության արագ տեղակայումն ապահովելու նպատակով որոշվել է, որ մոնիտորինգի հարցերով փորձագետները ժամանակավորապես կուղարկվեն Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության կազմից։ Դիտորդական առաքելությունը կրում է ժամանակավոր բնույթ և սկզբունքորեն երկու ամսից ավելի չի տևի։

«ԵՄ-ն լիովին հավատարիմ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության աջակցմանը: Մենք ստեղծում ենք մոնիտորինգի առաքելություն հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով և ուղարկում ենք մոնիտորինգի հարցերով 40 փորձագետների՝ անկայուն իրավիճակում վստահության ամրապնդման համար, որը վտանգի է ենթարկում կյանքեր»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: