Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հոկտեմբերի 17-ին ընդունել եմ ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին․ ՀՀ ՊՆ նախարար

Հոկտեմբերի 17-ին ընդունել եմ ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին․ ՀՀ ՊՆ նախարար
Հայաստան
14:49, 17 октябрь 2022
ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հոկտեմբերի 17-ին ընդունել եմ ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին:

Ողջունել եմ առաքելության այցը Հայաստան, հայտնել առաքելության հետ համագործակցելու և առաքելությանն աջակցելու պատրաստակամություն:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են առաքելության հիմնական նպատակներն ու խնդիրները: Քննարկվել են առաքելության գործունեության տեխնիկական և կազմակերպչական հարցեր: