Սեպտեմբերյան երկօրյա պատերազմում զոհված 201 զինվորների մարմինները նույնականացված են, կան մարմիններ, որոնք խոշտանգված են եղել. ՀՀ առողջապահության նախարար
Հայաստան
Civic.am-ի հարցերին պատասխանել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
- Տիկին Ավանեսյան, Ադրբեջանը թույլ չի տալիս Հայաստանին սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողությունների ընթացքում իր ԶՈՒ-ի կողմից ՀՀ օկուպացված տարածքներում գտնվող հայ զինվորների մարմինները հանել։ Արդյոք այդ մարմինները տևական ժամանակ առանց հետազոտության մնալով հնարավոր կլինի՞ պարզել՝ եղե՞լ են խոշտանգված, թե՞ ոչ։
- Ես վստահ եմ, որ մեր մասնագետները և փորձագետները կանեն հնարավորը, որպեսզի փաստագրեն՝ տվյալ զինծառայողների մարմինները խոշտանգվե՞լ են, թե՞ ոչ։ Սա բոլոր հումանիտար կանոններին դեմ քաղաքականություն է, և Միջազգային Կարմիր խաչի կոմիտեի ու այլ միջազգային կառույցների դիրքորոշումը շատ հստակ է, որ պետք է հնարավորություն ընձեռվի այդ մարմինները մեր կողմից վերցվելու և համապատասխան կերպով նրանց հուղարկավորության ընթացքն ապահովելու։
- Դուք որոշ ժամանակ առաջ, ի պատասխան մեր հարցի, ընդգծել էիք, որ սեպտեմբերյան դեպքերից հետո դեռևս կան մարմիններ, որոնք նույնականացման փուլում են։ Ավարտվե՞լ է նույնականացման գործընթացը, և տեսնո՞ւմ եք անհրաժեշտություն որոշ մասունքներ արտերկիր ուղարկելու՝ ԴՆԹ անջատելու համար։
- Անհրաժեշտություն չկա արտերկիր ուղարկելու, արդեն տևական ժամանակ է՝ նույնականացման գործընթացն ավարտվել է, բոլոր՝ 201 մարմինները նույնականացված են։
- Զոհվածների հարազատներից կա՞ն մարդիկ, որոնք չեն ընդունել նույնականացման փաստը, այսպես ասած՝ վստահ չեն, որ իրենց հարազատի մարմինն է։
- Սեպտեմբերի 13-14-ին զոհված զինծառայողների մասով չունենք նման դեպքեր։
- Նույնականացված մարմինները խոշտանգված եղե՞լ են։
- Այդ մասին մանրակրկիտ կազմվել են փորձաքննության եզրակացություններ, որոնք առկա են, կան մարմիններ, որոնք խոշտանգված են եղել։ Այդ ինֆորմացիան մենք փոխանցում ենք թե ՀՀ ՄԻՊ-ին, թե Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակին, թե այլ ատյանների։ Ես վստահ եմ, որ Հայաստանը հետևողականորեն Ադրբեջանից պահանջելու է պատասխանատվություն այդ խոշտանգումների հետ կապված։
- Սեպտեմբերյան 2-օրյա ռազմական դեպքերից հետո Ադրբեջանը գերիներ վերադարձրեց Հայաստանին, որոնցից 7-ը հիվանդանոցային հետազոտություն էին անցնում, եղե՞լ են զինվորներ, որ վիրահատվել են Հայաստանում։
- Ոչ, վիրահատության անհրաժեշտություն չի եղել, բոլորն անցել են անհրաժեշտ բուժզննում և դուրս են գրվել հիվանդանոցից։ Հիվանդանոցային օգնության կարիք չի եղել։
Նարա Մարտիրոսյան