Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախյան պատերազմն ավարտված չի եղել 94թ․, այսօր էլ ավարտված չի․ Աղազարյան

Արցախյան պատերազմն ավարտված չի եղել 94թ․, այսօր էլ ավարտված չի․ Աղազարյան
Հայաստան
11:04, 16 апрель 2021
Այսօր ԱԺ հերթական նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը տեսակետ հայտնեց, որ Արցախյան պատերազմը երբեք էլ ավարտված չի եղել, և հիմա էլ ավարտված չի․ «Մենք՝ շատերս ասում ենք Արցախյան առաջին, երկրորդ, երրորդ պատերազմ՝ ես այդ տերիմինալոգիայի հետ համաձայն չեմ։ Արցախյան պատերազմը նույնիսկ այսօր ավարտված չի, և ավարտված չի եղել նաև 94թ․, ընդամենը զինադադար է կնքվել։ Հետևաբար մենք ունեցել ենք գոյամարտ, մենք ունեցել ենք ճակատամարտերի շղթա՝ պարբերաբար խաղաղ ժամանակահատվածներով»։ 

Պատգամավորը հավելեց, որ ճակատամարտների այդ հաղթնակաների արդյունքում մենք ունեցանք հաղթանակների գեներալներ, հաղթանակների հերոսներ, հաղթնակաների տերեր։ Եվ նրա խոսքով այդ հաղթանակների տերերի, հերոսների և գեներալների կենսագործունեության արդյունքում 4մլն-անոց Հայաստանը դարձավ 2,5 մլն․ «Մենք ունեցանք ազգաբնակչության խիստ պակաս, տնտեսության մեջ անկում, և տեղի ունեցավ պատերազմի երկրորդ՝ Ապրիլյան և երրորդ հատվածները»։