Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իհարկե երեք տարին բավական չէր, որպեսզի պետության բոլոր փոշոտ անկյունները մաքրվեին, բայց․․․Անի Սամսոնյան

Իհարկե երեք տարին բավական չէր, որպեսզի պետության բոլոր  փոշոտ անկյունները մաքրվեին, բայց․․․Անի Սամսոնյան
Հայաստան
11:34, 16 апрель 2021
 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր ԱԺ-ի նիստում անդրադարձել է ՀՀ Նիկոլ  Փաշինյանի այն հայտարարությանը, որ իրենց իշխանությունը երկիրը ժառանգել է նախապատերազմյան վիճակով։

«Լինել նախապատերազմյան վիճակում նշանակում է պատրաստել պետական ապարատը, պատերազմի, պատրաստել համայքները պատերազմի, պատրաստել քաղաքական դաշտը պատերազմի, քաղաքացիական դաշտը պատերազմի  և ժողովրդին պատերազմի։ Այն հարցը, որ ես ուղղեցի վարչապետին, թե ի՞նչ է արվել այս երեք տարվա ընթացքում, զուր չէր, որովհետև ես ակնկալում էի պատասխան, այն պատասխանները, օրինակ, որ չէի գտել տարեկան հաղորդման մեջ»,-ասաց Անի Սամսոնյանը։      
Այնուհետև խոսելով վարվող արտաքին քաղաքականության մասին՝ Անի Սամսոնյանն ասաց, որ մինչև այսօր արվում են հայտարարություններ, որոնք ուղղված են ներքին լսարանին։ 

«Այս ամբիոնից մեզ փորձ է արվում համոզել, որ երեք տարին բավական չէր բարեփոխումներ իրականացնելու համար բանակում։ Իհարկե երեք տարին բավական չէր, որպեսզի պետության բոլոր փոշոտ անկյունները մաքրվեին»,-ասաց Անի Սամսոնյանը, բայց հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 28-ի հայտարարությունը, որում վարչապետը խոսում է արդեն 2,5 տարի հայոց բանակում տեղի ունեցած լայնածավալ բարեփոխումների մասին։