Համբարձում Մաթեւոսյանի մասնակցությամբ Գյումրու քաղաքային մարզադաշտում հանդիսավորությամբ գործարկվեց նոր լուսավորության համակարգը

Հայաստան
Այսօր փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի մասնակցությամբ քաղաքային մարզադաշտում հանդիսավորությամբ գործարկվեց նոր լուսավորության համակարգը, որը համարվում է առաջատար համակարգերից մեկն աշխարհում. գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
Մարզադաշտում տեղական և միջազգային ֆուտբոլային հանդիպումները այսուհետ կանցկացվեն նաև երեկոյան ժամերին:
Լուսավորության նոր համակարգի տեղադրումը ազդարարվեց «Շիրակ-Փյունիկ» խաղով։