Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թալանի ճարտարապետներն ու երկիրը կեղեքողները փորձում են գողանալ ժողովրդի իշխանությունը․ Կոնջորյան

Թալանի ճարտարապետներն ու երկիրը կեղեքողները փորձում են գողանալ ժողովրդի իշխանությունը․ Կոնջորյան
Հայաստան
13:31, 16 апрель 2021
«Որոշ գործընկերներ ԱԺ այս ամբիոնը շփոթել են իրենց ֆեյսբուքյան պրոֆիլների հետ, որը նաև ժողովրդավարության գինն է, որը մենք վճարում ենք»,- այս խոսքերով իր ելույթն սկսեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։

Նա հավելեց, որ 2020թ․ գրեթե ամբողջ ընթացքը Կառավարությունը եղել է ճգնաժամային կառավարման գործընթացի մեջ․ «Մենք բախվել ենք երկու մեծ ֆորսմաժորի հետ՝ մեկը գլոբալ, մեկը՝ ռեգիոնալ։ Երկու դեպքում էլ այդ ֆորսմաժորները տասնապատիկ անգամ գերազանցել են մեր հնարավորություններն ու գիտելիքները»,-ասաց պատգամավորն ու հիշատակեց, որ համավարակի նախնական փուլում կառավարությունը չուներ համապատասխան գիտելիք COVID19-ի մասին և անցել է աշխարհի հետ միասին՝ սովորելով համավարակի կառավարումը։

«Մեր երկրում, երբ բժիշկները պայքարում էին համավարակի բացիլների դեմ, մեր երկիրը զուգահեռաբար պայքարում էր նաև քարոզչական պատերազմի կեղծիքի ու ստի բացիլների դեմ։ Հայաստանում շատ կոնկրետ շրջանակների կողմից ստի արտադրությունը դրվել է արդյունաբերական ռելսերի վրա, և եթե այդ շրջանակները իրենց ստի արտադրանքի համար հարկ վճարեին, անշուշտ լինելու էին Հայաստանի պատվավոր համար մեկ հարկատուն»,-մեկնաբանեց Հայկ Կոնջորյանն ու նշեց, որ կոնկրետ շրջանակներ վիրուսն օգտագործել են քաղաքական մահակ գործող իշխանության գլխին՝ հարվածելու համար և հարվածելով իրենց՝ հարվածել են նաև ՀՀ ժողովրդին․ «Ասում էին վիրուս չկա, ժողովուրդ ջան դիմակ մի կրեք, դուրս եկեք դուրս ու արեք ինչ-որ ցանկանում եք։ Այդ շրջանակների հետ սերտորեն կապված մարդիկ պատերազմի ժամանակ բարձրանում էին դիրքեր՝ ասում էին ժողովուրդ հողերը ծախած ա մի կռվեք։

Հետո նույն զուգադիպությամբ փորձում էին Հայաստանը փրկել»։