Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպել են ԱԱԾ տնօրենին

Անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպել են ԱԱԾ տնօրենին
Հայաստան
16:04, 16 апрель 2021
Անհետ կորած զինծառայողների հարազատներին երկու խմբով ընդունել է ԱԱԾ տնօրենը։ Հանդիպումը կայացել է ապրիլի 14-ին։ Արմեն Աբազյանը հարազատների մի խմբին ընդունել է առավոտյան, մյուս խմբին՝ երեկոյան։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը։ 

Նախատեսվում է, որ առաջիկայում եւս հանդիպում կլինի, որի ժամանակ ԱԱԾ տնօրենը կներկայացնի, թե ինչ աշխատանքներ են տարվում անհետ կորած զինվորներին հայտնաբերելու, գերեվարված զինծառայողներին հայրենիք վերադարձնելու համար։
ԱԱԾ տնօրենը անհետ կորած, գերեվարված զինվորների հարազատներին ընդունել է կառավարության շենքի մոտ տեղի ունեցած ակցիաներից հետո։

Շուրջ կես տարի իրենց որդիներից լուր չունեցող ծնողները տեղեկացված չեն, թե ինչ աշխատանքներ են կատարվում իրենց զավակներին հայտնաբերելու համար։