Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Կինոյի օրվա առթիվ

Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Կինոյի օրվա առթիվ
Հայաստան
16:46, 16 апрель 2021
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Կինոյի օրվա առթիվ: Ներկայացնում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարի ուղերձը.

«Հարգելի՛ կինոգործիչներ, կինեմատոգրաֆիան մեր կյանքի ոչ միայն արտապատկերումն է, այլև իմաստավորումը: Կինոգործչի բարդ ու հետաքրքիր մասնագիտությունը հանդիսատեսին բազմաթիվ հարցերի պատասխաններ գտնելու, միաժամանակ նոր հարցեր ձևակերպելու հնարավորություն է տալիս:

Անկախության` հատկապես կինոարտադրության համար չափազանց դժվարին տարիները հայաստանցի կինոգործչից բազմապատիկ եռանդ ու նվիրում են պահանջել: Բազում փորձություններ հաղթահարվել են, եղել են նաև անհաղթահարելի դժվարություններ, բայց միշտ եղել է ձեր անմնացորդ նվիրումը և հանդիսատեսի սպասումը` հայտնվելու արդի կինոաշխարհի անկանխատեսելի հոլովույթներում:

Կինոն նաև մշակութային քաղաքականության կարևոր օղակ է. մեր երկրի` միջազգային հեղինակության ու կշռի չափումը նաև ազգային կինեմատոգրաֆի միջոցով է իրականանում: Մենք շնորհակալ ենք կինեմատոգրաֆիայի ասպարեզի բոլոր աշխատակիցներին ներդրած ջանքերի ու հատկապես մեր ազգային-պետական կյանքում այս ծանր օրերին դրսևորած տոկունության ու նախանձախնդրության համար:  

Կինոյի օրվա առթիվ շնորհավորում եմ բոլորիս, մաղթում անկոտրում կամք և ձեռքբերումներ»: