Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է դուրս եկել Հայաստանից. տեսանյութ

Պատասխանելով լրագրողների հարցին, թե մեր դաշնակիցն ու ՀԱՊԿ-ը արդյոք պահպանում են չեզոքությո՞ւն, թե՞ ավելի շատ ադրբեջանամետ դիրքորոշում ունեն, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ հիմա գործընթաց է գնում, չեն կարող հստակ բան ասել, այդ թվում՝ Ռուսաստանի չեզոքության առումով. «Բայց կարող ենք ասել, որ ընդհանուր գնահատականը կարող ենք տալ, եթե գալիք նիստից տեսնենք՝ ինչ են արձագանքում մեր ՀԱՊԿ գործընկերները, ինչ հասցեական գնահատականներ կհնչեցնեն: Մենք տեսանք, որ մեր արևմտյան գործընկերներն այդ հարցում անաչառ գտնվեցին ու հասցեական գնահատականներ հնչեցրին, դատապարտեցին և Ադրբեջանից պահանջեցին հետ քաշել զորքերը»:

 «Հայաստանը սպասում է ՀԱՊԿ-ի արձագանքին, այս փուլում այն պետք է լինի քաղաքական, և եթե հետագայում պարզ դառնա, որ ՀԱՊԿ-որոշել է դուրս գալ տարածաշրջանից, մեզ կմնա արձանագրել այդ փաստը, բայց Հայաստանի իշխանությունները չեն քննարկում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը։ Սպասում ենք արձագանքի, սպասում ենք գործողությունների»,- ասաց ԱԺ նախագահը։ 

Լրագրողի դիտարկմանը, թե ինչքան պետք է սպասել, Սիմոնյանն ասաց. «Իրավիճակը ցույց է տալիս, որ սպասելու և որոշում կայացնելու շատ քիչ ժամանակ է մնացել։ Ի վերջո Հայաստանի տարածքի ամենանեղ հատվածը 30 կմ-ի չափ է»։