Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիմնանորոգվել է Վարդավանք-Խդրանց-Ագարակ ավտոճանապարհի 0-ից մինչև 13.1կմ հատվածը

Հիմնանորոգվել է Վարդավանք-Խդրանց-Ագարակ ավտոճանապարհի 0-ից մինչև 13.1կմ հատվածը
Հայաստան / Տնտեսություն
22:15, 26 октябрь 2022
Հիմնանորոգվել է Տ-8-22, (Մ-2)-Վարդավանք-Խդրանց-Ագարակ ավտոճանապարհի 0-ից մինչև 13.1կմ հատվածը։

Հիմնանորոգման շրջանակում կատարվել են հողային, նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։ Կառուցվել են հենապատեր, իրականացվել է ճանապարհի կահավորում, նորոգվել է նաև ճանապարհին առկա երկաթբետոնե կամուրջը։ Կատարվել են այլ աշխատանքներ նույնպես։

Շինարարական աշխատանքները կատարել է «Ապառաժ» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողությունը՝ «Սուֆետ» ՍՊԸ-ն։

Ֆինանսավորումը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից։