Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԽ քարտուղարը և Տոյվո Կլաարը քննարկել են ԵՄ մոնիտորինգային կարողության առաքելության լիազորության շրջանակներում իրականացվող քայլերի ընթացքը

ԱԽ քարտուղարը և Տոյվո Կլաարը քննարկել են ԵՄ մոնիտորինգային կարողության առաքելության լիազորության շրջանակներում իրականացվող քայլերի ընթացքը
Հայաստան
12:39, 28 октябрь 2022
Հոկտեմբերի 28-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
 
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
 
Հանդիպմանը կողմերը քննարկել են ԵՄ մոնիտորինգային կարողության առաքելության լիազորության շրջանակներում իրականացվող քայլերի ընթացքը:
 
Զրուցակիցներն նաև անդրադարձել են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին: