Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդարադատության նախարարությունը և ԱՄՆ ՄԶԳ-ն կապահովեն համատեղ ծրագրերի շարունակականությունը

Արդարադատության նախարարությունը և ԱՄՆ ՄԶԳ-ն կապահովեն համատեղ ծրագրերի շարունակականությունը
Հայաստան
19:48, 28 октябрь 2022
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրենի տեղակալ Ռեբեկա Ուայթի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ ՄԶԳ նոր ծրագրերի, մասնավորապես,  դատարանների կառավարման և էլեկտրոնային արդարադատությանն առնչվող հարցերը:

Ըստ աղբյուրի՝ Գրիգոր Մինասյանը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերն ու դրանց նկատելի արդյունավետությունը:

Անդրադարձ է կատարվել նոր ստեղծվող արբիտրաժային կենտրոնի գործառույթներին, ինչպես նաև արդարադատության ոլորտում ընթացքի մեջ գտնվող բարեփոխումներին:

Նշվում է, որ հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ամրապնդել առկա համագործակցությունը և ապահովել համատեղ իրականացվող ծրագրերի շարունակականությունը: