Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվել է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը հնարավորինս արագ ավարտելու հարցը․ Գնել Սանոսյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարարին

Քննարկվել է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը հնարավորինս արագ ավարտելու հարցը․ Գնել Սանոսյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարարին
Հայաստան
16:19, 01 ноябрь 2022
Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանի հետ։

Հանդիպման ժամանակ քննարկվել են Էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։ 

Մասնավորապես՝ համագործակցության նոր ուղություններ նախանշելու, էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ավելացման, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը հնարավորինս արագ ավարտելու վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա մեծացնել Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով Հայաստան ներկրվող գազի և  Հայաստանից հանդիպակաց արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները։

Քննարկվել է նաև վերականգնվող էներգետիկայի բնագավառում առկա ներուժը  համատեղ զարգացնելու հեռանկարները։ 

Նախարար  Սանոսյանը Ալի Աքբար Մեհրաբյանին է ներկայացրել Հայաստանում էներգետիկ ոլորտում իրականացվող մեծածավալ աշխատանքները, ԱԷԿ-ի վերազինման, ինչպես նաև նոր ատոմակայան կառուցելու ծրարգրերը։