Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարանդայի շրջանում այսօր հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

Վարանդայի շրջանում այսօր հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. ԱՀ ԱԻՊԾ
Հայաստան
17:41, 17 апрель 2021
Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունը։

Արցախի փրկարարները հայ զինծառայողի (կամավոր կամ պահեստազորային) աճյունը տարհանել և փոխանցել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության պահպանության բյուրո, որից հետո նրա ինքնությունը պարզելու նպատակով կտեղափոխվի ՀՀ։ Այսպիսով, ռազմագործողությունների դադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել կամ հայկական կողմին է փոխանցվել ընդհանուր 1543 աճյուն։