Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը Արցախի սոցիալական անվտանգության երաշխավորն է․ ԱՀ ԱՍՀՆ

Հայաստանը Արցախի սոցիալական անվտանգության երաշխավորն է․ ԱՀ ԱՍՀՆ
Հայաստան
20:59, 17 апрель 2021
Ապրիլի 17-ին, Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Այս մասին հայտնում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը։
«Կարևորելով հետպատերազմյան վիճակում սոցիալական ոլորտում Հայաստանի և Արցախի համագործակցության ամրապնդումը, արցախցիների սոցիալական երաշխիքների համակարգված ապահովումը՝ ստորագրված հուշագրով սահմանվում են այդ նպատակներին հասնելու արդյունավետ քայլերը, երկու գերատեսչությունների համատեղ գործողությունները»,- ասված է հայտարարության մեջ։