Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի և Արցախի Սոցապ նախարարությունների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Հայաստանի և Արցախի Սոցապ նախարարությունների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
Հայաստան
12:29, 18 апрель 2021
Հայաստանի Հանրապետությունն Արցախի Հանրապետության սոցիալական անվտանգության երաշխավորն է. ապրիլի 17-ին Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Այս մասին հայտնում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Կարևորելով հետպատերազմյան վիճակում սոցիալական ոլորտում Հայաստանի և Արցախի համագործակցության ամրապնդումը, արցախցիների սոցիալական երաշխիքների համակարգված ապահովումը՝ ստորագրված հուշագրով սահմանվում են այդ նպատակներին հասնելու արդյունավետ քայլերը, երկու գերատեսչությունների համատեղ գործողությունները։