Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցիները կրակել են տրակտորիստի ուղղությամբ․ Արցախի ՆԳՆ

Ադրբեջանցիները կրակել են տրակտորիստի ուղղությամբ․ Արցախի ՆԳՆ
Հայաստան
18:19, 05 ноябрь 2022
Նոյեմբերի 5-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Մարտիրոսյանը (ծնված 1969թ.) «Բելառուս» մակնիշի տրակտորով Խրամորթ գյուղի վարչական տարածքում Մ.Առաքելյանին պատկանող «100 հեկտար» կոչվող տարածքում աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից` նրանց ուղությամբ հրաձգային զինատեսակներից կրակ են բացել:

Արձակված կրակոցներից ջարդվել է տրակտորի դիմապակին և ղեկակառավարման սարքերի վահանակը։ Տվյալները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։

Արցախի ՆԳՆ