Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ապրիլի 24-ին որոշ ճանապարհներ փակ կլինեն, կգործի 2 երթուղի․ Արայիկ Հարությունյան

Ապրիլի 24-ին որոշ ճանապարհներ փակ կլինեն, կգործի 2 երթուղի․ Արայիկ Հարությունյան
Հայաստան
13:20, 19 апрель 2021
 
Ապիլի 24-ին մի շարք ճանապարհներ փակ են լինելու։ Ավանդաբար փակվում է Հաղթանակի կամրջից մինչև Լինիգրադյան փողոց երկկողմանի ընկած ճանապարհահատվածը և Վերֆելի փողոցի վերին հատվածից դեպի Բրազիլիայի հրապարակ ընկած հատվածը։ Ոստիկանությունը առաջիկա ժամերին և օրերին կտեղեկացնի փակված ճանապարհենրի մասին։ Այս մասին այսօր Արմենպրեսի կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը։ 

«Ապրիլի 24-ին առավոտյան 9։00-ից մինչև 10։00 մուտքը դեպի Ծիծեռնակաբերդ ժամանակավորապես կսահմանափակվի պաշտոնական այցելությունների հետ կապված։ Մեր քաղաքացիներին խնդրում եմ այդ կարճ ժամանակահատվածում ձեռնպահ մնալ Ծիծեռնակաբերդ այցելություններից, որպեսզի կուտակումներ չլինեն՝ հաշվի առնելով նաև համավարակային իրավիճակը»,-նշեց նա։ 

Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ այդ օրը ավանդաբար կգործի 2 երթուղի․ «Համար 1 երթուղին՝ Հրազդան մարզադաշտ, Աթենքի փողոց,  Հաղթանակի կամուրջ, Իտալիայի, Խորենացու, Ագաթանգեղոսի փողոցներով ուղևորվելու է Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան, հետադարձը՝ նույն ճանապարահով։ Իսկ համար 2 երթուղին՝ Հրազդան մարզադաշտի Ծիծեռնակաբերդի խճուղի, Լենինգրադյան, Կիևյան փողոցներով դեպի Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան։ Մետրոպոլիտենն այդ օրը կգործի մինչև լույս 25-ի ժամը 1։00»։