Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կորոնավիրուսային հիվանդության առումով լարված իրավիճակ է, օրական արձանագրվում է 800-1000 դեպք․ԱՆ-ն հորդորում է պահել բոլոր կանոնները

Կորոնավիրուսային հիվանդության առումով լարված իրավիճակ է, օրական արձանագրվում է 800-1000 դեպք․ԱՆ-ն հորդորում է պահել բոլոր կանոնները
Հայաստան
13:45, 19 апрель 2021
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության առումով դեռևս լարված իրավիճակ, և օրական արձանագրվում է միջինում 800-1000 նոր դեպք։ Ցավոք ունենք մահաբերության ցուցանիշի աճ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին Արմենպրեսի կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանը։ 

«Առողջապահության նախարարությունը հորդորում է այս առաջիկա օրերին հատկապես փակ կազմակերպության ղեկավարներին, հաշվի առնելով նաև կազմակերպվող միջոցառումները, բարձրացնել զգոնությունը և փակ տարածքներում պահպանել Առողջապահության նախարարի հրամանով սահմանված բոլոր կանոնները» ,-ասաց ԱՆ վարչության պետն ու խոսքն ուղղելով բնակչությանը՝ հորդորեց հնարավորինս չստեղծել կուտակումներ, փակ և բաց տարածքներում կրել դիմակներ, ձեռքի տակ ունենալ ախտահանիչ նյութեր, քանի որ մարդկանց հետ շփումներին զուգահեռ կմեծանա նաև հիվանդության տարածման ռիսկը։