Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թունավորում Գետահովիտ գյուղում․ 12-ամյա երեխան մահացել է, 3 տուժածները հիվանդանոցում են

Թունավորում Գետահովիտ գյուղում․ 12-ամյա երեխան մահացել է, 3 տուժածները հիվանդանոցում են
Հայաստան
10:47, 20 апрель 2021
Սննդային թունավորման հետևանքով Գետահովիտ գյուղի բնակիչ, 12-ամյա երեխա է մահացել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻ նախարարությունը, գրում է armtimes.com-ը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ապրիլի 20-ին, ժամը 09։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 19-ին, ժամը 22:26-ին նախնական սննդային թունավորում ախտորոշմամբ Տավուշի մարզի Իջևան քաղաքի ԲԿ են տեղափոխվել Գետահովիտ գյուղի բնակիչներ Ս․ Հ․-ն (ծնված 1980 թ.), Ա․ Հ․-ն (ծնված 1980 թ.), Ս․ Ա․-ն (ծնված 2007 թ.) և Ս․ Հ․-ն (ծնված 2009 թ.):

Ս․ Հ․-ն (ծնված 2009 թ.) Իջևան քաղաքի ԲԿ-ում մահացել է։ Ս․ Հ․-ն և Ա․ Հ․-ն տեղափոխվել են Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ Ս․ Ա․-ն (ծնված 2007 թ.) տեղափոխվել՝ «Մուրացան» ԲԿ: