Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի քաղաքապետարանը 300 մլն դրամ ուղղեց «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի ձեռքբերմանը

Երևանի քաղաքապետարանը 300 մլն դրամ ուղղեց «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի ձեռքբերմանը
Հայաստան
12:49, 20 апрель 2021
 
Այսօր, Երևան քաղաքի ավագանու հերթական նիստում, հաշվի առնելով նախորդ բյուջետային տարում «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի բարձր ներգրավվածությունը, ընթացիկ բյուջետային տարում համավարակի դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, ինչպես նաև՝ պատերազմական շրջանում իր ռեսուրսներով մասնակցությունը, որոշվեց 300 մլն դրամ ուղարկել կազմակերպության կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի ձեռքբերմանը։

Նախագիծն ընդունվեց 38 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։