Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտոնից ազատվել են Սյունիքի ոստիկանապետ Ալեքսանդր Հակոբյանը, նրա տեղակալը, Գորիսի ոստիկանապետը

Պաշտոնից ազատվել են Սյունիքի ոստիկանապետ Ալեքսանդր Հակոբյանը, նրա տեղակալը, Գորիսի ոստիկանապետը
Հայաստան
15:02, 20 апрель 2021
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով Սյունիքի մարզի ոստիկանությունում մի շարք կադրային փոփոխություններ են արվել:

Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ պաշտոնից ազատվել են Սյունիքի մարզի ոստիկանապետ Ալեքսանդր Հակոբյանը, նրա տեղակալներից մեկը, Գորիսի ոստիկանապետը։ Նրանց փոխարեն եղել են նոր նշանակումներ։

«Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով պաշտոնից ազատվել է Սյունիքի մարզի ոստիկանապետ Ալեքսանդր Հակոբյանը, ում փոխարեն Ալիկ Մամիկոնյանը նշանակվել է Սյունիքի ոստիկանապետ: Պաշտոնից ազատվել են նաև Սյունիքի մարզի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը։ Նրան փոխարինել է Կապանի բաժնի պետ Զորիկ Վարդանյանը»,- ասաց Էդգար Ջանոյանը:

Հարցին, թե ի՞նչ հիմքով են պաշտոնանկություններ եղել, Ջանոյանը պատասխանեց․ «Կադրային փոփոխություններ են, որոնք ոստիկանությունում մշտապես լինում են»։