Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել և ոչ մեկ չի տուժել. Ալեն Սիմոնյանը՝ Երևանում տեղի ունեցած ավտովթարի մասին

Ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել և ոչ մեկ չի տուժել. Ալեն Սիմոնյանը՝ Երևանում տեղի ունեցած ավտովթարի մասին
Հայաստան
00:25, 12 ноябрь 2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեսյբուքյան էջում գրել է.   

«Հարգելի ընկերներ, շատ շնորհակալ եմ զանգերի և նամակների համար: Ամեն բան նորմալ է. ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել և ոչ մեկ չի տուժել:

Բարի գիշեր բոլորին»։

Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ Երևանում ավտովթարի է ենթարկվել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW-ն և նրան ուղեկցող Nissan-ն ու մեկ այլ ավտոմեքենա։