Պատերազմի մասին հրապարակային քննարկումներն անընդունելի են և կարող են անդառնալի վնաս հասցնել պետության անվտանգությանը. Օնիկ Գասպարյան
Հայաստան
Պատերազմի մասին հրապարակային քննարկումներն անընդունելի են և կարող են անդառնալի վնաս հասցնել պետության անվտանգությանը։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը։
«Ես հասկանում եմ, որ հասարակությանը չափազանց հետաքրքրում են պատերազմի ընթացքի և ելքի հետ կապված բազմաթիվ հարցեր, ու մեր ազգն իրավունք ունի ստանալ մարտական գործողությունների անհաջողությունների պատճառները պարզաբանող պատասխաններ։ Բայց պետք է հստակ արձանագրենք, պատերազմի մասին հրապարակային քննարկումներն անընդունելի են և կարող են անդառնալի վնաս հասցնել մեր պետության անվտանգությանը, քանի որ օպերացիաների նախապատրաստման և վարման,նրանց համակողմանի ապահովումների կազմակերպման հետ կապված հարցերը պետական և ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն է»,– նշել է Գասպարյանը։
Նրա համոզմամբ` հրապարակային քննարկումները լայն հնարավորություն են տալիս մեր թշնամիներին՝ գնահատել պետության և զինված ուժերի իրական ներուժը, կանխատեսել պատերազմում կրած կորուստների վերականգման ժամկետները և բացահայտել մարտունակության հետ կապված բազմաթիվ այլ հարցեր։
Ավելին՝ սկզնաղբյուր կայքում։