Ձերբակալվել է Պեմզաշենում 31-ամյա կնոջը, նրա 12-ամյա դստերը եւ որդուն սպանելու մեջ կասկածվող 2-րդ քաղաքացին

Հայաստան
ՀՀ ոստիկանությունից Civic.am-ը տեղեկացավ, որ ձերբակալվել է Պեմզաշենում 31-ամյա կնոջը, նրա 12-ամյա դստերը եւ որդուն սպանելու մեջ կասկածվող 2-րդ քաղաքացին:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրի տներից մեկում հայտնաբերվել են մոր ու նրա երկու անչափահաս երեխաների դիերը:
Նշենք, որ ըստ ԱԻՆ-ի՝ նոյեմբերի 9-ին ժամը 12։25-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել։ Բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Պեմզաշեն գյուղի տներից մեկը, որի բնակիչները չէին արձագանքում դռան և հեռախոսի զանգերին։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են տան դուռը և հատակին հայտնաբերել 3 դի: Սպանված կինը եղել է 31 տարեկան, երեխաները 12 և 8։
Գյուղացիներն ապշահար են կատարվածից։ Մեզ հետ զրույցում պատմեցին, որ երեխաների մայրը հիվանդանոցում բուժքույր է աշխատել, ընտանիքի հայրը Ռուսաստանում արտագնա աշխատող է։