Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԹՍ-ների լավագույն օրինակները հաստատ ռուսականը չեն, ամբողջ աշխարհում ավելի լավ արտադրանքներ կան, քան Ռուսաստանինն է.Արմեն Խաչատրյան

Պետք չէ այդքան փորձել լուսաբանել՝ զենքը որտեղ հասավ, ինչ զինտեխնիկա եկավ, ճիշտ է՝ թեման գաղթակղիչ է բոլորի համար, բայց եկեք հնարավորինս քիչ լուսաբանենք այս թեման: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը:

Նա նշեց, որ մի շարք երկրների հետ զենքի ձեռքբերման գործընթացներ են ակտիվորեն.
«Այն երկրների հետ, որոնք մեզ պատրաստ են տալ մեզ այն, ինչի կարիքը ունենք, հաստատ այդ ուղղությամբ միջոցառումներ են իրականացվելու։ Այն, որ այս պահին մեզ օդ ու ջրի պես զենք է անհաժեշտ, քննարկման ենթակա չէ»,- ասաց պատգամավորը։

Հարցին, թե ո՞ր երկրներից է անհրաժեշտ ձեռք բերել զինամթերք, Խաչատրյանը ասաց․

«Իհարկե, ռուսական զենքը կազմում է մեր ռազմական հնարավորությունների գերակշիռ մասը և կան լավ զինատեսաներ, որոնք արդարացրել են իրենց, բայց զինատեսակներ էլ կան, որ պետք է ձեռք բերվեն այլ երկրներից: Այսօր ԱԹՍ-ների լավագույն օրինակները հաստատ ռուսականը չեն, ամբողջ աշխարհում ավելի լավ արտադրանքներ կան, քան Ռուսաստանինն է»։