Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մի քանի տարի հետո մեր ռազմարդյունաբերությունն աշխարհի շուկայում ասելիք է ունենալու. Արմեն Խաչատրյան

Մի քանի տարի հետո մեր ռազմարդյունաբերությունն աշխարհի շուկայում ասելիք է ունենալու. Արմեն Խաչատրյան
Հայաստան
14:07, 14 ноябрь 2022
Ես Հայաստանի ապագան տեսնում եմ ռազմարդյունաբերական երկիր լինելու մեջ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Մենք այլ տարբերակ չունենք: Պետք է արտադրենք որոշակի տեսակի լավագույն զենքեր, կարողանանք այդ զենքերը հանել արտահանման:

Դա մեր ապագան է լինելու, սա կբարձրացնի մեր պաշտպանունակության մակարդակը»,-ասաց նա:

Արմեն Խաչատրյանի խոսքով, ամենակարևորը՝ մենք հումքն ունենք Հայաստանում. «Հումք ասելով՝ հասկանում եմ ինտելեկտը և մասնագիտական կարողությունները: Վստահություն ունեմ, որ մի քանի տարի հետո հաստատ մեր ռազմարդյունաբերությունը աշխարհի շուկայում ասելիք է ունենալու»,- նշեց Խաչատրյանը: