Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե ժողովուրդը չի ընտրելու ՀՀ նախագահ, ես կարծում եմ, որ այդ ինստիտուտը պետք է վերացնել. Էդմոն Մարուքյան

«Եթե մենք պահպանում ենք խորհրդարանական կառավարման մոդելը, մեզ չի հաջողվելու լավացնել ՀՀ նախագահի ինստիտուտը։ Եթե չենք պահպանում՝ մեզ պետք է լինելու ժողովրդի կողմից ընտրված նախագահ»,- այսօր՝ նոյեմբերի 14-ին, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց խորհրդի անդամ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Եթե պահպանում ենք խորհրդարանական կառավարման մոդելը, ու ժողովուրդը չի ընտրելու նախագահին, ես կարծում եմ, որ այդ ինստիտուտը պետք է վերացնել, ներկայացուցչական լիազորությունները տեղափոխել ԱԺ նախագահի վրա, ԱԺ դերը բարձրացնել»,- պարզաբանեց Էդմոն Մարուքյանը։

Նշենք, որ այսօր Սահմանադրական բարեփոխումների նիստին քննարկվում է հանձնաժողովի գիտնական անդամների զեկույցը ՀՀ նախագահի գործառույթների վերաբերյալ։ 

Մանրամասն՝ տեսանյութում