Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաշինյանը Սյունիքի մարզում է. այցի օրակարգը հայտնի չէ

Փաշինյանը Սյունիքի մարզում է. այցի օրակարգը հայտնի չէ
Հայաստան
21:00, 20 апрель 2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին Սյունիքի մարզում է: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց  «Իմ քայլը» խմբակցության սյունեցի պատգամավոր Կարեն Համբարձումյանը:

Վերջինս ասաց, որ քիչ առաջ է տեղեկացել վարչապետի  այցի մասին և ինքն էլ է շուտով ուղևորվելու Սյունիքի մարզ:

Թե որն է այցի նպատակը և ինչ օրակարգով է Փաշինյանը Սյունիքում՝ պատգամավորը տեղյակ չէր:

Այցի մասին մանրամասն տեղեկություններ իմանալու համար փորձեցինք կապ հաստատել նաև վարչապետի խոսնակ Մանե Գևոգյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր զանգերին:

Հիշեցնենք, որ 2020-ի դեկտեմբերի 21-ի Փաշինյանի Սյունիք այցն ընդհատվել էր Գորիս-Տաթեւ ճանապարհի փակ լինելու պատճառով: