Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջհանգիրյանն ու պաշտպանության նախարարը քննարկել են զինվորական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման անհրաժեշտությունը

Ջհանգիրյանն ու պաշտպանության նախարարը քննարկել են զինվորական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման անհրաժեշտությունը
Հայաստան
10:54, 21 апрель 2021
Երեկ՝ ապրիլի 20-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հյուրընկալել է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին: Խորհրդի նախագահի պաշտոնակատարը և պաշտպանության նախարարը քննարկել են դատարաններում զինվորական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման անհրաժեշտության, ինչպես նաև սահմանամերձ մարզային համայնքներում առկա Պն հաշվեկշռում գտնվող շենքերի չօգտագործվող տարածքները դատարաններին հատկացնելու հնարավորության հարցերը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով քննարկումները շարունակել: