Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեղի է ունեցել Ծաղկահովիտի համայնքապետի երդմնակալությունը

Տեղի է ունեցել Ծաղկահովիտի համայնքապետի երդմնակալությունը
Հայաստան
21:53, 17 ноябрь 2022
Ծաղկահովիտի համայնքապետարանում  այսօր տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքով Ծաղկահովիտ համայնքի ղեկավար ընտրված Նորաին Հակոբյանի երդմնակալության արարողությունը։

Ներկա էին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ 

Սերգեյ Մովսիսյանը շնորհավորական  խոսքում Նորաին Հակոբյանին և նորընտիր ավագանուն մաղթեց արդյունավետ աշխատանք ու հույս հայտնեց, որ իրենց վստահված գործում թիմը կարողանալու է մարզպետարանի հետ  համագործակցությամբ համայնքի զարգացմանն ուղղված մեծ ծրագրեր կյանքի կոչել։ 

Մարզպետը նաև իր երախտագիտությունը հայտնեց Ծաղկահովիտ համայնքի բնակիչներին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը վստահության քվե տալու համար և նշեց, որ նախընտրական ծրագրում ներկայացված բոլոր խոստումներն առաջիկայում մեծ թիմով իրականացվելու են։