Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետք է պատրանք ստեղծեն, որ երկրում ամեն ինչ վատ է, ոչինչ չի զարգանում, մինչդեռ ունենք հակառակ իրավիաճակը․ Արայիկ Հարությունյան

Պետք է պատրանք ստեղծեն, որ երկրում ամեն ինչ վատ է, ոչինչ չի զարգանում, մինչդեռ ունենք հակառակ իրավիաճակը․ Արայիկ Հարությունյան
Հայաստան
16:47, 21 апрель 2021
Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հայաստանում տնտեսությունն արագ վերականգնվում է: Մարտ ամսվա թվերը ցույց կտան բացասական տիրույթից դուրս գալու հստակ միտումներ: Մի շարք ոլորտներում ակնհայտ զարգացումներ կան, և արդեն ապրիլ ամսին տարեկան ընդհանուր աճն, ամենայն հավանականությամբ, կլինի դրական և մենք առաջ կշարժվենք իրականություն դարձնելու Էկոնոմիկայի նախարար Vahan Kerobyan-ի կանխատեսումը երկնիշ տնտեսական աճի մասին՝ 2021-ի կտրվածքով :

Ինչու՞ այս ամենը գրեցի: Պարզ պատճառով. որ հասկանաք որոշ խմբերի անկանոն շարժումները: Նրանք պետք է պատրանք ստեղծեն, որ երկրում ամեն ինչ վատ է, ոչինչ չի զարգանում, մինչդեռ ունենք հակառակ իրավիաճակն՝ առնվազն տնտեսությունում:

Սիրելի հայաստանցի, արցախցի, ջավախքցի, Սփյուռքի մեր հարազատ ընկերներ և բարեկամներ, առանց վարանելու, վհատվելու ներդրումներ կատարե՛ք, հանգիստն անցկացրե՛ք մեր  Հայրենիքում,  ՀԴՄ տվե՛ք ու պահանջե՛ք: Մենք այլ Հայրենիք չունենք: Այն կա և լինելու է ապրելու համար լավագույն վայրն աշխարհում:

Հ.Գ. լուսանկարը Կապանից է: Վարչապետն այցելել է մեր զորամասերից մեկը: