Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքում կատարված դեպքերի առթիվ բերման ենթարկվածներ չկան․ Ոստիկանություն

Սյունիքում կատարված դեպքերի առթիվ բերման ենթարկվածներ չկան․ Ոստիկանություն
Հայաստան
17:23, 21 апрель 2021
Սյունիքում այսօր կատարված դեպքերի առնչությամբ ոստիկանություն բերման ենթարկվածներ չկան։ Այս մասին Civic.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Հարցին՝ դեպքերի առթիվ նյութեր նախապատրաստվու՞մ են, Ոսիկանությունից պատասխանեցին, որ լրացուցիչ դեռ կտեղեկացնեն։

Հիշեցնենք, որ մոտ 40-50 տղամարդիկ հայհոյանքներով խոչընդոտել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզի Ագարակ քաղաք՝ վարչապետի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալով, «Նիկոլ դավաճան» գոռալով, նաև պատռել էին ԱԱԾ ՊՊԾ պետի կոստյումը, սակայն տեղում որևէ մեկը բերման չէր ենթարկվել։

Մեզ հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ կատարված դեպքերի առնչությամբ Ոստիկանությանը հանձնարարվել է քրեադատավարական կարգով վարույթ իրականացնել։