Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՀ նախագահի խոսնակը չի մեկնաբանում Արայիկ Հարությունյանի Մոսկվա հրավիրվելու մասին լուրերը

ԱՀ նախագահի խոսնակը չի մեկնաբանում Արայիկ Հարությունյանի Մոսկվա հրավիրվելու մասին լուրերը
Հայաստան
18:40, 21 апрель 2021
 Լրատվամիջոցներից Hraparak.am-ը գրել էր, որ այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին շտապ կանչել են Մոսկվա։ «Հրապարակը» գրել էր, թե ՌԴ հատուկ ծառայությունները խիստ անհանգստացած են Արայիկ Հարությունյանի՝ Հայաստանի իշխանություններին հլու-հնազանդ կամակատարի վարքագծով և փորձելու են «խելքի բերել» Արցախի ղեկավարին:

Civic.am-ի հետ զրույցում Արայիկ Հարությունյանի խոսնակ Լուսինե Ավանեսյանը, պատասխանելով հարցին արդյո՞ք տեղեկությունը համապատասխանում է իրականությանը՝ նման այց նախատեսվա՞ծ է, ասաց․ «Ասելիք ընդհանրապես չունեմ այդ թեմայով, քանի որ որևէ մեկին որևէ բան չեմ ասել, չեմ մեկնաբանում»։