Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները ժամանեցին Երևան

Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները ժամանեցին Երևան
Հայաստան
13:32, 23 ноябрь 2022
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պետությունների առաջնորդները ժամանում են Երևան:

Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի օդանավը։

Ավելի ուշ կժամանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հայաստանի մայրաքաղաքում այսօր անցկացվում է ՀԱՊԿ գագաթնաժողովը: