Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը ժամանակակից զենք գնելով` փորձում է հետաձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Ջեյհուն Շադլինսկի

Հայաստանը ժամանակակից զենք գնելով` փորձում է հետաձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Ջեյհուն Շադլինսկի
Հայաստան
13:39, 24 ноябрь 2022
Ադրբեջանի Անվտանգության խորհրդի նախագահի առաջին տեղակալ Ջեյհուն Շադլինսկին Բաքվում ընթացող «Հայրենական պատերազմի փորձը» գիտաժողովի ընթացքում ելույթ ունենալով` նշել է, թե Հայաստանում ռեւանշիստական ուժերն ամեն կերպ փորձում են խանգարել Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը:

«Հայաստանը միջոցներ է տրամադրում սպառազինությունների եւ բանակաշինության համար՝ գերազանցելով իր ֆինանսական հնարավորությունները, փորձում է գնել արդիական սպառազինություն եւ ռազմական տեխնիկա՝ փորձ անելով հետաձգել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ինչը մտահոգություն է առաջացնում»,-ասել է նա։