Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԳՆ-ն պատասխանել է Կոստանտին Զատուլինի՝ Պուտինի հետ Հայաստան ժամանելու մասին խոսակցություններին

ԱԳՆ-ն պատասխանել է Կոստանտին Զատուլինի՝ Պուտինի հետ Հայաստան ժամանելու մասին  խոսակցություններին
Հայաստան
18:25, 25 ноябрь 2022
Նախորդ շաբաթ՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին ընդառաջ,  սոցցանցերում, առանց որեւէ պաշտոնական աղբյուրի հղում անելու, լուր էր տարածվել, թե  ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոստանտին Զատուլինը ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտինին ուղեկցող պատվիրակության կազմում այցելելու է Հայաստան։  Այն դեպքում, երբ ռուս այդ պաշտոնյան ՀՀ-ում համարվում է «անցանկալի անձ»։  «Ասում են, թե․․․» ոճով միտքը շարադրելով՝  Զատուլինի ենթադրվող  այցի մասին Հ2-ի եթերում ազդարարեց նաեւ  «Խոսքի իրավունք» հաղորդման վարող Շավարշ Գեւորգյանը։ Նրան հյուր եկած քաղաքական մեկնաբան Կարեն Քոչարյանն էր հեգնեց, թե ՝ եթե գա, տեսնես ՀՀ իշխանություններն էդքան «դուխ կունենա՞ն», որ նրան թույլ չտան մուտք գործել ՀՀ, ասեն՝ «օրենքն օրենք է»։ 

Գնալով այդ չճշտված լուրի հետքերով` Civic.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ ԱԳՆ՝ խնդրելով հայտնել՝  Պուտինին ուղեկցող պատվիրակության կազմում արդյոք լինելու է նաեւ Կ․ Զատուլինը։ Մեր հացմանն ի պատասխան՝ ԱԳՆ-ից հայտնել են՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոստանտին Զատուլինը ՀՀ ժամանած  պատվիրակության կազմում չի եղել։