Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոյեմբերի 21-27-ը հաստատվել է կորոնավիրուսի 106 նոր դեպք, առողջացել է 123 քաղաքացի

Նոյեմբերի 21-27-ը հաստատվել է կորոնավիրուսի 106 նոր դեպք, առողջացել է 123 քաղաքացի
Հայաստան
11:27, 28 ноябрь 2022
Նոյեմբերի 21-27-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 106 նոր դեպք, կատարվել է 1917 թեստավորում: Առողջացել է 123 բուժառու, գրանցվել է մահվան 1 դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445737 դեպք, որոնցից 434866-ը՝ առողջացած: 

Փաստացի բուժում է ստանում 301 բուժառու:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8710 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 3 235 175 թեստավորում: