Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ես Քոչարյանի աջակից չեմ, էնտեղ մարդ եմ ման եկել, չեմ գոռացել, հայհոյել»․ Ագարակի ակցիայի մասնակից

«Ես Քոչարյանի աջակից չեմ, էնտեղ մարդ եմ ման եկել, չեմ գոռացել, հայհոյել»․ Ագարակի ակցիայի մասնակից
Հայաստան
17:39, 22 апрель 2021
Civic.am-ի խմբագրություն է զանգահարել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի բնակիչ Արթուր Պողոսյանը, որը երեկ ներկա էր Արագակում Նիկոլ Փաշինյանի դեմ սեռական բնյութի հայհոյանքներով և սադրանքներով ուղղորդվող ակցիային։ Նրա ներկայությունը ֆիքսել է «Զանգեզուր TV»-ի ուղիղ հեռարձակումը, և դրա մասին մենք գրել էինք մեր հոդվածում։ 

Արթուր Պողոսյանը այսօր մեզ հայտարարեց, թե ինքը Ագարակի երեկվա ակցիային ներկա է եղել ոչ որպես մասնակից, և ընդհանրապես չի ցանկացել Փաշինյանի դեմ ակցիայի մասնակցել։  

«Ես Քոչարյանի աջակից չեմ։ Ինձ մարդ էր պետք էնտեղ, ես գնացել եմ, էնտեղ մարդ եմ ման եկել։ Ես չեմ գնացել էնտեղ գոռացել, հայհոյել կամ մարդու քաշքշել։ Եղբայրս էլ օրենքի հետ խնդիրներ չունի» ,-հայտարարեց նա։ 

Նշենք, որ մենք գրել էին, թե Փաշինյանի դեմ ակցիայի մասնակիցների մեջ կան մարդիկ, որոնք օրենքի հետ խնդիրներ ունեն։
Օրինակ՝ մեղրեցի Արթուր Պողոսյանը, որի եղբայրը խնդիրներ ունի օրենքի հետ և այլն։ 

«Ընդհանրապես քրեական գործ չի եղել եղբորս հետ կապված» ,-հայտարարեց Պողոսյանը՝ պնդելով, որ եղբայրը օրենքի հետ կապված խնդիր չունի։ 

Մեր հարցին, թե ո՞վ էր իրեն հրավիրել այդ ակցիային, Պողոսյանն ասաց․ «Ինձ չէին հրավիրել, պրոստո մարդ կար էնտեղ, պետք էր, որ էնտեղից հանվեր։ Ասի՝ տենամ էդտեղ է, էդ մարդուն հանենք էդտեղից, շառից պրծնի»։ 

Նա կրկին պնդեց, թե Փաշինյանի դեմ ակցիա անել չի ցանկացել․ «Էս իմ հողերով, իմ գործերով, ես վաբշե հեռու մարդ եմ՝ լինի Քոչարյան, Փաշինյան։ Ես հեռու մարդ եմ էդ բաներից։ Եղել եմ, ես չեմ ասում՝ էնտեղ չեմ եղել։ Ես ոչ մի վատ բան չեմ արել։ Իմ բերանից ոչ ջան ա դուրս եկել, ոչ էլ՝ չոռ։ Էն մնացածը ինչ են արել, ինձ ընդհանրապես չի վերաբերվում»։