Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկնարկել է «Կրիպտոակտիվների և կրիպտոմայնինգի հարկման գծով կարողությունների զարգացում» ծրագրի փորձագիտական առաքելության հանդիպումը. ՊԵԿ-ում հյուրընկալվել է ԵՄ փորձագետների խումբը

Մեկնարկել է «Կրիպտոակտիվների և կրիպտոմայնինգի հարկման գծով կարողությունների զարգացում» ծրագրի փորձագիտական առաքելության հանդիպումը. ՊԵԿ-ում հյուրընկալվել է ԵՄ փորձագետների խումբը
Հայաստան
10:29, 01 декабрь 2022
Մեկնարկել է Եվրոպական Միության Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիքների (TAIEX) շրջանակում իրականացվող «Կրիպտոակտիվների և կրիպտոմայնինգի հարկման գծով կարողությունների զարգացում» խորագրով տեխնիկական աջակցության ծրագրի փորձագիտական առաքելության հանդիպումը, որին ներկա է եղել  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահիտեղակալ Աշոտ Մուրադյանը։

Հանդիպման ընթացքում հրավիրված ԵՄ փորձագետների խումբը, ի դեմս` Ուրբան Պերսսոնի, Պյոտր Պրժիբիլեկի և Սայմոն Կյուլգրենի, ներկայացրել էկրիպտոարժույթի սահմանումը և դասակարգումը, կրիպտոարժույթով գործարքներից ստացված եկամուտների հարկումը, կրիպտոգործարքների հարկվող տեսակները և նման եկամուտների չհարկմանգոյություն ունեցող շեմը։

Տեղի է ունեցել փորձի փոխանակում՝ կրիպտոարժույթների պատմության, աշխարահագրության, առավելությունների, դրանց զարգացման հեռանկարների և կրիպտոգործարքների տեսակների վերաբերյալ։ 

Վերջին երկու տարիների ընթացքում սա երկրորդ տեխնիկական աջակցության ծրագիրն է, որին ՊԵԿ-ը դիմել է և ստանում է աջակցություն TAIEX գործիքի օգնությամբ․ ինչը պայմանավորված է այդ գործիքի արդյունավետությամբ։

Կրիպտոակտիվների և կրիպտոմայնինգի հարկումը ՀՀ հարկային վարչարարության համար առաջիկա բարեփոխումների առավել կարևոր ուղղություններից է։ 

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը նշել է, որ առաքելության արդյունքներից սպասվող ակնկալիքներըմեծ են, մասնավորապես ՊԵԿ իրավասու անձնակազմի կարողությունների զարգացման առումով։