Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և դրանց խստացումը ճիշտ մոտեցում են». ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածու Լին Թրեյսի

«Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և դրանց խստացումը ճիշտ մոտեցում են». ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածու Լին Թրեյսի
Հայաստան
13:43, 01 декабрь 2022
Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Լին Թրեյսին ճիշտ է համարում հակառուսական պատժամիջոցների հետագա խստացումը։

«Ես միանգամայն համաձայն եմ, որ ճիշտ ուղղությունը պատժամիջոցներն են և դրանց հետագա խստացումը»,- ասել է Թրեյսին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով կոմիտեի լսումների ժամանակ, որը նվիրված էր նրա թեկնածության հաստատմանը:

Բացի դրանից, նա նշել է, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը՝ «որպես կայունության ապահովման գործիք»:  

«Նախագահ Բայդենը հայտարարել է, որ իր վարչակազմը պատրաստ է բանակցություններ վարել սպառազինությունների նկատմամբ վերահսկողության ոլորտում նոր մեխանիզմի հարցով, որը կփոխարինի Հարձակողական սպառազինությունների կրճատում III-ին՝ 2026 թվականին դրա ժամկետը լրանալուց հետո: Բայց մեզ պետք է, որ Ռուսաստանը թույլ տա վերականգնել տեսչությունները պայմանագրին համապատասխան՝ նախքան հաջորդ քայլերի քննարկումը»,- ասել է Թրեյսին:

«Սա նվեր չէ Ռուսաստանին, սա իրավունք է, որը մենք ունենք համաձայնագրի իմպլեմենտացիայի նպատակով: Այս տեսչությունները շատ կարևոր են»,- հավելել է նա: 

Թրեյսիի կարծիքով՝ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև «հաղորդակցության նման հստակ ուղու» առկայությունը այն է, ինչն «այս պահին բացարձակ անհրաժեշտություն է»։ 

Նա նաև հաստատել է, որ հասնելու է այն բանին, որ անձամբ այցելի Ռուսաստանի Դաշնությունում բանտարկված ամերիկացիներ Բրիթնի Գրայներին ու Փոլ Ուիլանին և աշխատելու է արագացնել նրանց ազատ արձակման հարցը։

 «Իմ թեկնածության հաստատման դեպքում  Ռուսաստանում կալանքի տակ գտնվող ԱՄՆ քաղաքացիների ճակատագիրը ինձ համար կլինի առաջնահերթություն: Ես կգործադրեմ բոլոր ջանքերը, որպեսզի բարենպաստ պայմաններ ապահովեմ Ռուսաստանի Դաշնությունում կալանավորված ԱՄՆ յուրաքանչյուր քաղաքացու համար»,- ընդգծել է նա:

 Բացի դրանից, նրա խոսքով, «ամերիկացիների և ռուսների միջև փոխըմբռնման աջակցությունը կարող է նպաստել երկկողմ հարաբերությունների երկարաժամկետ կայունությանը»: