Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Կովկասյան բանակցությունների գծով ամերիկացի դեսպան Ֆիլիպ Ռիքերը այցելել է Երևան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Կովկասյան բանակցությունների գծով ամերիկացի դեսպան Ֆիլիպ Ռիքերը այցելել է Երևան
Հայաստան
14:18, 01 декабрь 2022
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ դեսպան Ֆիլիպ Ռիքերը այցելել է Երևան։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիքերին Երևանում։

Դեկտեմբերի 1-4 այցի ընթացքում դեսպան Ռիքերը կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը տևական խաղաղության հասնելուն միտված հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին»,-ասվում է դեսպանության հայտարարության մեջ։

Նշենք, որ Ռիքերը մինչ այդ այցելել է նաեւ Բաքու եւ Թբիլիսի: