Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իջևանում ևս շինարարական բում է․ պետական բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերի արժեքը կազմում է մոտ 1,1 մլրդ դրամ․ Գևորգ Պապոյան

Իջևանում ևս շինարարական բում է․ պետական բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերի արժեքը կազմում է մոտ 1,1 մլրդ դրամ․ Գևորգ Պապոյան
Հայաստան
15:09, 04 декабрь 2022
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՔՊ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Վաղարշակ Հակոբյանն այցելել են Տավուշի մարզ՝ Իջևան համայնք, ծանոթացել պետական բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերին, Պապոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Իջևանում ևս շինարարական բում է։

ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանի հետ ծանոթացանք պետական բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերին, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1,1 մլրդ դրամ։

Հիմնական աշխատանքներն են՝ քաղաքային և գյուղական ճանապարհների հիմնանորոգում, բակային տարածքների ասֆալտապատում և մայթերի կառուցում, տուֆապատում, հենապատերի կառուցում, ջրամատակարարման և ոռոգման համակարգերի կառուցում, շենքերի էներգախնայողության բարձրացում և այլն»։