Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունեցին բոլորից էլ լավ գիտի, թե ով ով է. Անձամբ համաձայն եմ շատերիդ այսօր արտահայտած այն մտքի հետ, որ թավիշը Սյունիքը բնավ չի զարդարում. Վահագն Ալեքսանյան

Սյունեցին բոլորից էլ լավ գիտի, թե ով ով է. Անձամբ համաձայն եմ շատերիդ այսօր արտահայտած այն մտքի հետ, որ թավիշը Սյունիքը բնավ չի զարդարում. Վահագն Ալեքսանյան
Հայաստան
00:14, 23 апрель 2021
Պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նախարար Սուրեն Պապիկյանի , ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հայկ Ցիրունյանի, Նարեկ Ղահրամանյանի, Կարեն Համբարձումյանի, ՔՊ աշխատակազմի ղեկավար Տրդատ Սարգսյանի հետ օրը անցկացրինք Սյունիքում։
Եղանք Ագարակ համայնքում, տեսանք մարդկանց ոգևորությունը համայնքի՝ պատմության մեջ առաջին անգամ գազաֆիկացման հետ կապված, լսեցինք այն ամենը, ինչն առանց լսելու էլ գիտեինք ու գիտենք։

Սյունեցին բոլորից էլ լավ գիտի, թե ով ով է։

Աստված պահապան Սյունիքին ու սյունեցուն։ Շնորհակալ ենք ջերմ խոսքերի ու նաև արդարացի հանդիմանանքի համար։
Անձամբ համաձայն եմ շատերիդ այսօր արտահայտած այն մտքի հետ, որ թավիշը Սյունիքը բնավ չի զարդարում։