Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամանորի եվրատեսիլյան հեքիաթը ․ ուղիղ միացում Հանրապետության հրապարակից

Հանրապետության հրապարակում քիչ անց կվառվեն Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը, և տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման արարողությունը։

Մրցույթի 16 մասնակիցները վիճակահանությամբ կորոշեն ելույթների հերթականությունը։ Նշենք, որ այս տարի երգի մրցույթի 20-րդ հոբելյանական տարին է։

Այս առիթով մրցույթի տարբեր տարիների հաղթողները ելույթ կունենան Հանրապետության հրապարակում։ Ելույթ կունենան նաև «Եվրատեսիլ 2022»-ի հայաստանյան պատվիրակ Ռոզա Լինը և «Մանկական Եվրատեսիլ 2021–ի» հաղթող, Հայաստանի ներկայացուցիչ Մալենան:

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ – 2022» երգի մրցույթի եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: